Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Ունիոնը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Քյոլնին»։ Այս հաղթանակից հետո Բեռլինը ներկայացնող թիմը պատմության մեջ առաջին անգամ գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ունիոնը» 6 խաղից հետո 14 միավորով առաջին տեղում է և 1 միավորով գերազանցում է 13 միավոր ունեցող «Ֆրայբուրգին», որը 2-րդն է։ Գործող չեմպիոն «Բավարիան», «Հոֆենհայմը» և Դորտմունդի «Բորուսիան» 12-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդից 4-րդ տեղերը։
Հավելենք, որ «Ունիոնը» հիմնադրվել է 1906 թվականին, սակայն գերմանական ֆուտբոլի նորագույն պատմության մեջ բարձրագույն խմբում՝ Բունդեսլիգայում, առաջին անգամ հանդես է եկել 2019-20 թթ․ մրցաշրջանից։
























































