«Մոնակոն» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը։
Նշվում է, որ «Մոնակոն» պատրաստ է տարեկան 15 միլիոն եվրո առաջարկել 32-ամյա ֆուտբոլիստին ու երկու տարվա պայմանագիր։
Մերտենսի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է հունիսին, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Մերտենսը Ա սերիայում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։