«Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիգտը կիսվել է Գերմանիայի առաջնության «Շտուտգարտի» հետ խաղի (2:2) մասին իր կարծիքով.
«Դժվար խաղ էր, ես գոհ չեմ արդյունքից: Երբ խաղում ես 2:2, դա լավ չէ: Մենք չօգտագործեցինք մեր բոլոր հնարավորությունները։ «Շտուտգարտը» լավ ու կոմպակտ էր պաշտպանվում։
Մենք ինչ-որ բան բաց էինք թողնում ավելի շատ հնարավորություններ ստեղծելու և մեր պահերն օգտագործելու համար։ Սրա վրա պետք է աշխատենք մինչև հաջորդ խաղը»,- դի Լիգտի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Դե Լիգտը «Բավարիա» է տեղափոխվել ամռանը և Բունդեսլիգայում հինգ հանդիպում է անցկացրել նոր ակումբի կազմում:
























































