Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրենը խոսել է «Բավարիայի» հետ մրցակցության մասին։
«Ամեն ինչ կանենք, որ վերադառնանք Բեռլին (Գերմանիայի գավաթի եզրափակչին)։ Նաև ուզում ենք հաղթահարել ՉԼ-ի գոնե խմբային փուլը։
Բայց ողջ լիգան պիտի փորձի կանգնեցնել «Բավարիային»։ Հատկապես այնպիսի գերազանց թիմեր, ինչպիսիք են «Բայերը» և «Լայպցիգը»։ Բացի դրանից, գոհ եմ, որ կարողանում ենք շարունակել սկսած փոփոխությունները։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ աստիճանաբար ավելի լավն ենք դառնում»,- Սեբաստյան Կեհլի խոսքերն է փոխանցում Bild-ը։
























































