«Ուրարտուի» սան Գոռ Լուլուկյանը վարձակալական հիմունքներով հանդես կգա ԲԿՄԱ-ում։ 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը ֆուտբոլիստը կանցկացնի բանակայինների կազմում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ 19-ամյա կիսապաշտպանն «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղում (2-1)։
Թիմի կազմում Լուլուկյանը մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։























































