Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը մեկնաբանել է ԱՄՆ Բաց առաջնության քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովից կրած պարտությունը.
«Ես հիասթափված եմ, բայց սա Կարենի արժանիքն էր: Նա մարտիկ է: Ես կարծում եմ՝ այսօր նա հիանալի հանդես եկավ: Նա շատ լավ էր կարևոր միավորներ խլում՝ խաղալով մեծ ճնշման տակ:
Ես թևաթափ եմ եղել: Զգում էի, որ կամ հաղթելու եմ ամեն ինչ, կամ՝ ոչինչ: Անկեղծ ասած, ես ինձ շատ վատ եմ զգում: Շատ մարդկանց եմ հուսախաբ արել»,- Կիրյոսի խոսքերն է փոխանցում ATP-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ US Open-2022-ի եզրափակչում Խաչանովը կմրցի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ: