Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի G խմբում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր դանիական «Կոպենհագենին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
35-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարկո Ռոյսը։ 7 րոպե անց Գերեյրոն կրկնապատկեց այն։ Հանդիպման վերջակետը դրեց Բիլինգհեմը՝ աչքի ընկնելով 83-րդ րոպեին։
Այս պահին դորտմունդցիները 3 միավորով գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը։ G խմբի մյուս զույգը՝ «Սևիլյան» և «Ման Սիթին» կհանդիպեն րոպեներ անց։
























































