Բուլղարիան ներկայացնող Սոֆիայի ԲԿՄԱ-ն հայտարարել է Ժիրայր Շաղոյանի տեղափոխության մասին։ Հայ ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Արարատ-Արմենիային», վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում։
Ինչպես հայտնում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը, 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ֆինանսական պայմանները կոնֆիդենցիալ են։
Շաղոյանը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցած 54 խաղում դարձել է 54 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































