Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում ՊՍԺ-ի հետ առաջիկա հանդիպման մասին իր կարծիքով։
«Խմբից դուրս գալու համար մեզ անհրաժեշտ է 10 միավոր։ Իմ կարծիքով, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի գլխավոր ֆավորիտն է։ Լավ հանդիպում է լինելու, և մենք մտադիր ենք լավ խաղ ցուցադրել տեխնիկական տեսանկյունից»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում պարտվեց Մադրիդի «Ռեալին», «Յուվենտուսը» նույն փուլում պարտվեց «Վիլյառեալին»։
ՊՍԺ-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































