«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած (4:1) հաղթանակի մասին:
«Շատ լուրջ էինք պատրաստվել այս խաղին։ Մենք հասկանում էինք, որ ԲԿՄԱ-ն կարող է խաղալ 2 տարբեր սխեմաներով և կազմում անհատական բարձր որակներով խաղացողներ ունի։ Բացի այն դրվագից, երբ Ժիրայր Մարգարյանն ընկած էր խոտածածկին և թիմը կորցրեց կենտրոնացվածությունը, ընդհանուր առմամբ, մենք վերահսկում էինք խաղը։ Կարծում եմ, որ մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք՝ քան մեր խփած 4 գոլերը»,- ասել է Գունկոն հետխաղային ասուլիսի ժամանակ։























































