Բելառուսի առաջնության 20-րդ տուրում «Վիտեբսկը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արամ Քոչարյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բելշինայի» հետ:
Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու փոխարինվեց 82-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Վիտեբսկը»23 միավորով 11-րդ տեղում է:























































