Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթահարեց US Open-ի առաջին շրջանը:
Լեհ թենիսիստուհին հաղթել է իտալուհի Յասմին Պաոլինիին, ով համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 56-րդ տեղը։ Խաղը տևեց մեկ ժամից քիչ ավելի ու ավարտվեց 6:3, 6:0 հաշվով։ Երկրորդ տուրում Իգան կհանդիպի Գրետյե Մինեն (Բելգիա) — Սլովան Սթիվենս (ԱՄՆ) խաղի հաղթողի հետ:
Ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսը պարտություն է կրել US Open-ի մեկնարկում։
Աշխարհի նախկին առաջին ռակետն առաջին շրջանում 1:6, 6:7 (5:7) հաշվով պարտվել է բելգիացի Ալիսոն վան Ույթվանկին։ Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 49 րոպե։ Երկրորդ տուրում վան Ույթվանկը կհանդիպի ֆրանսուհի Կլարա Բուրելի հետ:
Բրիտանացի թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն չի կարողացել դուրս գալ US Open-ի 2-րդ շրջան։
US Open-ի նախորդ տարվա հաղթողի մրցակիցը ֆրանսուհի Ալիս Կորնեն էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 40 րոպե և ավարտվեց 3:6, 3:6 հաշվով։ Երկրորդ տուրում Կորնեն կխաղա Թեյլոր Թաունսենդ — Կատերյինա Սինյակովա հանդիպման հաղթողի հետ։
Ղազախստանի թենիսիստուհի, Ուիմբլդոնի 2022 թվականի չեմպիոն Ելենա Ռիբակինան US Open-ի մեկնարկում պարտվել է ֆրանսուհի Կլարա Բուրելին։
Աշխարհի 25-րդ ռակետ Ռիբակինան 1-ին տուրում 4:6, 4:6 հաշվով պարտվել է WTA-ի դասակարգման 131-րդ հորիզոնականը զբաղեցնող մրցակցին։
Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական ևս չի կարողացել դուրս գալ US Open-ի 2-րդ շրջան։
Նրա մրցակիցը ամերիկուհի Դանիել Քոլինսն էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 36 րոպե և ավարտվեց 6:7 (5:7), 3:6 հաշվով։