«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Դավիդ Խուրցիձեի և Ալեքսանդր Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարությունում:
























































