Սլովակիայի Ֆորտունա լիգայի 7-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվել էր «Ռուժոմբերոկին» և վերջին պահին հաղթանակ տարավ նվազագույն հաշվով:
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին միակ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը:
Այս խաղից հետո «Սլովանը» 18 միավորով առաջին տեղում է:
























































