ՌՊԼ 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Տորպեդոյին» ու 4-1 հաշվով հաղթանակ տարավ։
31-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։
44-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին, Կորդոբան հաշիվը դարձրեց 3-0, սակայն 5 րոպե հետո Կրիվցովը խփեց մոսկովյան թիմի միակ գնդակը։
Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին հյուրերը հաշիվը դարձրին 4-1․ աչքի ընկավ Բանյաչը։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 14 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Տորպեդոն» 1 միավորով՝ 15-րդ։
Հիեցնենք, որ նախորդ տուրում WhoScored պորտալը հայ ֆուտբոլիստին ընդգրկել էր տուրի խորհրդանշական հավաքականում։
























































