Կանանց Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 26-30-ը, այնուհետև սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Արմինե Հարությունյան — «Փյունիկ»
Յանա Հարությունյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր — «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Կլաուդիա Չոլակյան — «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)
Մարիա Սախինովա — «Փյունիկ»
Անի Ղուկասյան — «Փյունիկ»
Անյուտա Գալստյան — «Փյունիկ»
Արմինե Խաչատրյան — «Նորավանք»
Լիանա Ղազարյան — «Հայասա»
Կիսապաշտպաններ
Մարալ Արթին — «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
Օլգա Օսիպյան — «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Մարինե Կարապետյան — «Փյունիկ»
Վերոնիկա Ասատրյան — «Փյունիկ»
Կարինե Եղյան — «Հայասա»
Աննա Դալլաքյան — «Հայասա»
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա — «Փյունիկ»
Նայիրի Տէր-Մկրտչեան — «Փյունիկ»
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու»
Նենսի Ավեսյան
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ ՖԻՖԱ Կանանց 2023թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 1-ին կմրցի Կոսովոյի հավաքականի դեմ։
Հաջորդ հանդիպումը կանանց ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ նույն մրցաշարի շրջանակում մրցելով Բելգիայի ընտրանու հետ։
























































