«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը համեմատել է Բունդեսլիգան և Անգլիայի Պրեմիեր լիգան: Նրա կարծիքով՝ Պրեմիեր լիգան առավելություն ունի միայն փողի շնորհիվ։
«Պրեմիեր լիգան ավելի լավը չէ, քան Բունդեսլիգան»։ Նրանք պարզապես ավելի շատ փող ունեն իրենց տրամադրության տակ: Նրանք մարզական առավելություն ունեն ուրիշների փողերի հաշվին։
Բունդեսլիգան ունի իր կարևոր առավելությունը՝ մենք կախված չենք մեծահարուստներից, ամբողջ պետություններից։ Իսկ ապագայում դա կխաղա մեր օգտին»,- մեջբերում է Հյոնեսին Bild-ը։
Բունդեսլիգայի երեք տուրից հետո մյունխենյան ակումբը վաստակել է ինը միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































