Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել 2022 թվականի US Open-ի որակավորման փուլի կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակիչում աշխարհի 138-րդ ռակետը երկու սեթում հաղթեց բրազիլուհի Լաուրա Պիգոսիին, ով զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 101-րդ տեղը։
1 ժամ 14 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6։4, 6։4 հաշվով՝ հօգուտ Ավանեսյանի։
Ավանեսյանի հաջորդ մրցակիցը որակավորման փուլում կորոշվի ավելի ուշ։