Bild-ը հայտնել է, թե որ պայմանների դեպքում հնարավոր կլինի Կևին Տրապի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։
Գերմանական ակումբը երկու պահանջ ունի.
Նախ՝ գերմանացիները դարպասապահի համար պահանջում են 25 միլիոն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ այդ գումարը չափազանց բարձր է։ Երկրորդ պայմանն այն է, որ «Այնտրախտը» նախ պետք է փոխարինող գտնի Տրապին։
«Այնտրախտը» Չեմպիոնների լիգայում իր նորամուտը կնշի այս աշնանը: Ինքը՝ Տրապը, նույնպես չի շտապում փոխել ակումբային գրանցումը։
























































