«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մենյեին, սակայն «մեղուները» մտադիր չեն վաճառել նրա տրանսֆերը, քանի որ դժվար կլինի փոխարինող գտնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է Sport.es-ը:
Դորտմունդյան ակումբը տրանսֆերի համար պահանջել է 15 միլիոն եվրո, իսկ նման պայմանները չեն գոհացնում «Բարսելոնային»։
Այժմ «Բարսելոնան» դորտմունդյան ակումբին առաջարկել է Սերժինյո Դեստին փոխանակել Մենյեի հետ։ Գերմանացիները կատալոնացիների առաջարկին դեռ չեն արձագանքել։
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա ամերիկացի պաշտպանը «Բարսայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Իսկ 30-ամյա Մենյեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































