Եվս մեկ հավակնորդ է հայտնվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի համար։
Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքերով՝ հոլանդացուն դեմ չէ ձեռք բերել Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական ակումբը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին՝ տրանսֆերի հետագա գնման տարբերակով։
Այնուամենայնիվ, Դե Յոնգի տրանսֆերի այլ հավակնորդներ՝ ի դեմս «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի», պատրաստ են գործարքը կնքել մշտական հիմունքներով՝ վճարելով մոտ 80-90 միլիոն եվրո:
Ինքը՝ Դե Յոնգը, դեռ չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից», չնայած ղեկավարության պահանջներին։ Բացի այդ, խաղացողը մտադիր չէ գնալ աշխատավարձի կրճատման:
























































