Ղազախստանի առաջնության 13-րդ տուրում «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, նվազագույն հաշվով հաղթել է «Կիզիլժարին»։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Հովհաննիսյանի Instat Index-ը կազմել է 250 միավոր, ինչը լավագույն ցուցանիշն է այս խաղում։
«Աստանան» 16 խաղից հետո 30 միավորով 2-րդ տեղում է և 2 միավորով է զիջում առաջատար «Ակտոբեին»։
























































