Փոփոխություն է կատարվել Հայաստանի Առաջին Խմբի խաղացանկում։ Հետաձգվել է 5-րդ մրցափուլի Սյունիք — ԲԿՄԱ-2 հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 25-ին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-20-ը կայացել են ՀՀ Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի 4-րդ տուրի վերջին հանդիպումները։
Արդյունքները՝ ստորև.
«Միկա» — «Ուրարտու-2»՝ 3:2 (1:1)
Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Մրցավար՝ Սամվել Հովսեփյան
Գոլերը՝ Նորիկի Ակադա, 25, Հենրիկ Մաթևոսյան, 61, Հմայակ Ալեքսանյան, 76 (Միկա), Հարություն Ստեփանյան, 16, Արթուր Թալասյան, 90+2 (Ուրարտու-2)
«Վեստ Արմենիա» — «Փյունիկ Ակադեմիա»՝ 1:0 (0:0)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Գոլը՝ Չարլզ Մարկի Իկեչուկվու, 90+1 (11մ)
























































