Ցինցինատիում ընթացող «Մասթերսի» երկու կիսաեզրափակիչներում հաղթանակներ են տարել խորվաթ Բորնա Չորիչն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։
Աշխարհի 152-րդ ռակետ Չորիչը երկու սեթում 6։3, 6։4 հաշվով հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին։ Խաղը 1 ժամ 31 րոպե է տևել։
Կիսաեզրափակիչ մյուս խաղում աշխարհի 7-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը 7:6 (6), 3:6, 6:3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Դանի Մեդվեդևի նկատմամբ։ Խաղը 2 ժամ 25 րոպե է տևել։