«Բավարիան» երկարաժամկետ պայմանագիր է կնքել 17-ամյա վրացի կիսապաշտպան Լուկա Պարկաձեի հետ, հայտնում է մյունխենյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Պարկաձեն առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Թբիլիսիի «Դինամոյում», ինչից հետո կհամալրի մյունխենյան ակումբի համակարգը:
«Լուկային արդեն տևական ժամանակ է՝ գիտենք, մեր սկաուտները հետևում էին նրան: Բացի այդ, նա հիանալի տպավորություն է թողել «Բավարիայի» ակադեմիայում անցած փորձաշրջանի ժամանակ: Մենք շատ ուրախ ենք, որ նա հաջորդ մրցաշրջանում կդառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ»,- ասել է ակադեմիայի մենեջեր Յոհեն Զաուերը:
Servus, Luka! 👋🇬🇪
Der #FCBayern hat sich zur Saison 2023/24 vorzeitig die Dienste von Luka #Parkadze gesichert. Der 17-jährige georgische Juniorennationalspieler wechselt im kommenden Sommer von Dinamo Tiflis nach München. ✍️✅
Alle Infos 👉 https://t.co/WQUpqenYlR#MiaSanMia pic.twitter.com/Y4YWpb7v07
— FC Bayern Campus (@fcbayerncampus) August 18, 2022
























































