«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Սոմերի ծառայություններով: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ սոցիալական ցանցի իր էջերում:
Աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաները» 33-ամյա շվեյցարացուն դիտարկում են որպես թիմի պահեստային դարպասապահի: Ընդ որում, Սոմերն այս դիրքի երեք թեկնածուներից մեկն է: Ֆուտբոլիստը նաև պայմանագիրը երկարաձգելու առաջարկ ունի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կողմից՝ մինչև 2025 թվականի ամառը: Բացի ՄՅՈՒ-ից, ֆուտբոլիստի ծառայություններով անգլիական այլ թիմեր ևս հետաքրքրված են:
Նախորդ մրցաշրջանում Սոմերը Բունդեսլիգայի 33 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 60 գնդակ: Ֆուտբոլիստը նաև մեկ գոլային փոխանցում է կատարել:
























































