Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ալաշկերտը» Վայքում նվազագույն հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին» :
Հյուրերը մրցակցի դարպասը գրավեցին ավելացված ժամանակի վերջին րոպեին:
3-րդ տուրից հետո «Ալաշկերտն» ունի 9, իսկ «Լեռնային Արցախը»՝ 3 միավոր:
Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի վերջին 2 խաղը կկայանա վաղը: «Փյունիկը» կընդունի «Շիրակին», «Ուրարտուն»՝ «Վանին»: