«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայներն արձագանքել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։
«Այժմ «Բավարիան» հիանալի թիմ ունի։ Մեր խաղացողների միջին տարիքը 25 տարեկան է։ Շատ խաղացողներ ունեն երկարաժամկետ պայմանագրեր, ամեն ինչ իր տեղում է։
Մենք կարող ենք ծրագրել հաջորդ քայլերը՝ կազմն ուժեղացնելու համար։ Քեյնի անունը քննարկվե՞լ է: Ոչ։ Բայց մենք շարունակելու ենք վերահսկել տրանսֆերային շուկան ամբողջությամբ՝ առանց որևէ ճնշման։ Մեր հարձակման գիծն այժմ բարձր մակարդակի վրա է»,- Հայներին է մեջբերում է Bayern & Germany-ն։
Հարի Քեյնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2011 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:
























































