«Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Մարկո Գոբելիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկի» դեմ սպասվող պատասխան խաղի մասին։
«Մենք ցանկանում ենք էլ ավելի բարելավել թե՛ մեր, թե՛ երկրի գործակիցը, ուստի լիովին կենտրոնացած ենք «Փյունիկի» հետ հանդիպման վրա։ Առաջին խաղի արդյունքը հիանալի է։ Մենք Բելգրադում ցույց տվեցինք, որ ավելի լավ թիմ ենք, բայց ոչ ոք չի մտածում պատասխան խաղը խաղալ միայն նրա համար, որ այդպես է պետք։ Մենք պայքարում էլ առավելագույն արդյունքի համար։
Մրցաշրջանի մեկնարկից ի վեր մենք շատ լավ ենք անցկացրել յուրաքանչյուր խաղ, գործնականում ոչ մի րոպե ազատ ժամանակ չի մնացել, քանի որ մենք անընդհատ գրոհել ենք, իսկ դա այն է, ինչ սիրում է մեր հանդիսատեսը: Ես անչափ ուրախ եմ, որ նրանք ավելի ու ավելի շատ են տրիբունաներում։ Դա շատ բան է նշանակում բոլորիս համար, և ավելի լավ զգացողություն չկա, քան խաղալ «Մարականայում»։
Մենք ցանկանում ենք, որ նրանք էլ ավելի շատ լինեն հաջորդ խաղում և մենք ցույց կտանք խաղադաշտում, որ նրանք 90 րոպե հաճույք կստանան իրենց սիրելի թիմի խաղը դիտելիս»,- ասել է Գոբելիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։
«Փյունիկ» — «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ օգոստոսի 9-ին։ Խաղի սկիզբը՝ 21։00։ Սերբիայի չեմպիոնն առաջին խաղում հաղթել էր 5։0 հաշվով։