«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Անխելինոն բուժզննում է անցել «Հոֆենհայմում»: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, շուտով սպասվում է տրանսֆերի պաշտոնական հայտարարություն:
Գործարքը տեղի կունենա մեկ տարի վարձակալությամբ՝ 20 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՌԲ Լայպցիգը» ձեռք էր բերել ձախ պաշտպան Դավիդ Ռաումին «Հոֆենհայմից»:
Հիշեցնենք, որ նախկինում Անխելինոյի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել կատալոնական «Բարսելոնան»։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»՝ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։