Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Դա ճիշտ չէ: Նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Ավելացնելու բան չունեմ»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը Sky Sport-ի եթերում:
26-ամյա Սանեն 2016-ից 2020 թվականներիրն եղել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ: Թիմի հետ գերմանացի ֆուտբոլիստը 7 տիտղոս է նվաճել, ներառյալ Անգլիայի առաջնության երկու չեմպիոնությունը:
Գերմանիայում Սանեն հանդես է եկել «Շալկե-04»-ի կազմում, որի սանն է հանդիսանում: «Բավարիայի» հետ Սանեն արդեն 6 տիտղոս է նվաճել:
























































