«Ցրվենա Զվեզդայի» կիսապաշտպան Կինգս Կանգվան խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակի (5:0) մասին։
«Շատ լավ սկսեցինք որակավորման փուլը։ Հանդիպումն ամենևին էլ հեշտ չէր, թեև արդյունքն այլ բան է ասում։ Պետք էր մեծ ջանքեր գործադրել ու, ինչպես մարզիչ Ստանկովիչն է ասում, քրտնել, որպեսզի համոզիչ հաղթանակ տանենք։ Մենք մեծ առավելություն ունենք, բայց հանգստություն չկա։ Վստահ եմ, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները հենց սկզբում չեն հանձնվի, բայց մենք մեծ առավելություն ունենք, և եթե խաղանք այնպես, ինչպես Բելգրադում, խնդիրներ չեն լինի»,- Կանգվայի խոսքն է մեջբերել sportklub-ը։
«Փյունիկ» — «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ Երևանում։ Խաղի սկիզբը՝ 21։00։