Սենեգալի հավաքականի 30-ամյա հարձակվող Սադիո Մանեն հանդիսանում է Մյունխենի «Բավարիայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա աշխատավարձը տարեկան 22 մլն եվրո է կազմում: Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դարպասապահ Մանուել Նոյերն է (մինչև 21 մլն եվրո), նրան հետևում է հարձակվող Մանուել Նոյերը (20,5 մլն եվրո): Գրեթե նույն մակարդակի վրա են կիսապաշտպաններ Լերոյ Սանեն (20 մլն եվրո), Կինգսլի Կոմանը (20 մլն եվրո) և Սերժ Գնաբրին (19 մլն եվրո):
Պաշտպան Մաթեյս դե Լիխտը, որն այս ամառ է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուսից», համաձայնել է աշխատավարձի կրճատման: «Բավարիայհում» նա տարեկան 16 մլն եվրո է վաստակում, մինչդեռ Իտալիայում 10 մլն եվրո էր ստանում: