Թուրինի «Յուվենտուսը» անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Այնտրախտի» սերբ վինգեր Ֆիլիպ Կոստիչի հետ։ Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ իտալական ակումբը խաղացողին մոտ 3 մլն եվրո և բոնուսներ է առաջարկել։
Ավելի վաղ Կոստիչին փորձում էր ձեռք բերել «Վեսթ Հեմը», բայց 29-ամյա ֆուտբոլիստն ընտրել է թուրինյան ակումբը, որը հնարավորություն կտա խաղալ ՉԼ-ում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Յուվենտուսը» «Այնտրախտին» խաղացողի համար կվճարի մոտ 13 մլն եվրո, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է 2023-ի հունիսին։