«Այնտրախտի» նախագահ Պետեր Ֆիշերը կիսվել է «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 1-ին տուրի առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Ո՞վ է Մանեն: Ի դեպ, մենք միշտ լավ ենք խաղացել նույնիսկ այն ժամանակ, երբ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայում» էր»,- Ֆիշերին է մեջբերում RTL-ն։
Հարձակվող Սադիո Մանեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից»: Նա երեք տարվա պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ։
«Այնտրախտ» — «Բավարիա» հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ օգոստոսի 5-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: