Օգոստոսի 3-ին՝ դանիական Վիբորգ քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Վիբորգ» (Դանիա) — Բ36 (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ խաղը կսպասարկեն հայ մրցավարները՝ Հենրիկ Նալբանդյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Սարգիս Հովհաննիսյանը։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։