Նիդեռլանդացի պաշտպան Մաթիյս դե Լիխտը բացատրել է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու իր որոշումը՝ չնայած Թուրինի «Յուվենտուսի» հետ երկարաժամկետ պայմանագրին:
«Ակումբի ղեկավարները շատ էին ցանկանում ինձ տեսնել թիմում։ Դա կարևոր գործոն էր իմ որոշման մեջ։ «Բավարիան» գրավեց ինձ իր հարձակողական ոճով։ Ինձ դուր է գալիս այս տեսակի ֆուտբոլը։
Յուլիան Նագելսմանին ճանաչում էի մինչ տեղափոխությունը։ Այս մարզիչը լավ է աշխատում երիտասարդների հետ: Դա ինձ վստահություն ներշնչեց»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Դե Լիխտի տրանսֆերի համար «Բավարիան» «Յուվենտուսին» վճարել է 67 միլիոն եվրո։ Գերմանիայի չեմպիոնը Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։