Օգոստոսի 2-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին։
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» որակավորման երրորդ փուլում մրցելու է «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունից առաջ ՈՒԵՖԱ-ն՝ համաձայն ակումբային վարկանիշի, չեմպիոնական գոտու 8 թիմերին (դանիական «Կոպենհագենը» և թուրքական «Տրաբզոնսպորը» պայքարն սկսում են փլեյ-օֆֆ փուլից, ևս ՉԼ-ի որակավորման երրորդ փուլը հաղթահարած 6 թիմեր) բաժանել է երկու զամբյուղի։
Առաջին զամբյուղ (seeded)
«Լուդոգորեց» (Բուլղարիա) — «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) — «Փյունիկ» (Հայաստան)
«Կոպենհագեն» (Դանիա)
«Շերիֆ» (Մոլդովա) — «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
Երկրորդ զամբյուղ (unseeded)
«Քարաբաղ» (Ադրբեջան) — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
«Բուդե Գլիմտ» (Նորվգիա) — «Ժալգիրիս» (Լիտվա)
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) — «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս)
«Տրաբզոնսպոր» (Թուրքիա)
Ըստ ՈՒԵՖԱ-ի Գործկոմի որոշման, Հայաստանի և Ադրբեջանի թիմերը չեն կարող հանդիպել միմյանց։ Այլ բացառությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն վիճակահանության մեկնարկից առաջ։
Վիճակահանության կարգը
Կայանալու է երկու վիճակահանություն։ Առաջինը՝ չեմպիոնական ուղու, երկրորդը՝ լիգայի ներկայացուցիչների ուղու համար։
Չեմպիոնական ուղին ներկայացնող 8 թիմերից, որոնք բաժանված են 2 զամբյուղի, յուրաքանչյուրից մեկական գնդակ վերցվելու է և տեղադրվելու է առանձին տարրայի մեջ։ Խառնելուց հետո հանվելու են գնդակները։ Առաջին թիմը, որը դուրս կգա, ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում առաջին հանդիպումը կանցկացնի տանը։
Ստացվում է, որ «Ցրվենա Զվեզդա» — «Փյունիկ» զույգի հաղթողի հավանական մրցակիցը կարող է լինել հետևյալ զույգերից մեկի հաղթողը («Քարաբաղ» (Ադրբեջան) — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)) զույգը պետք է դուրս գա վիճակահանության մեկնարկից առաջ)։
«Բուդե Գլիմտ» (Նորվեգիա) — «Ժալգիրիս» (Լիտվա)
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) — «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս)
«Տրաբզոնսպոր» (Թուրքիա)