Գործարկվել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այսուհետև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետ կապված բոլոր նորություններին, արդյունքներին, մրցաշարային աղյուսակին, ֆոտոներին և տեսանյութերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://premierleague.ffa.am հղումով:
ՀՖՖ-ից միաժամանակ տեղեկացնում են, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետ կապված թարմացումներն այլևս հասանելի չեն լինի ՀՖՖ պաշտոնական կայքում: