«Փյունիկն» այսօր՝ օգոստոսի 1-ին, մեկնում է Բելգրադ: Երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից:
Հիշեցնենք՝ Հայաստանի չեմպիոնն օգոստոսի 3-ին Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Հանդիպումը կկայանա «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: