«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը արձագանքել է Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բավարիայի» մասին խոսքերին։
Հարձակվողը, որը վերջերս տեղափոխվեց «Բարսելոնա», պնդում է, որ մյունխենյան ակումբն իր մասին անհեթեթություններ է ասել, որպեսզի երկրպագուներին բացատրի՝ ինչու է վաճառել ֆուտբոլիստին։
«Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ նման վերաբերմունքը։ Հայրս ինձ սովորեցրել է, որ հեռանալիս պետք չէ ոտքով փակել դուռը։ Իսկ Ռոբերտը հենց դրանով էլ զբաղված է»,- ասել է Սալիհամիջիչը Bild-ի հետ զրույցում։
























































