Արաս Օզբիլիզը վերսկսել է մարզումները «Փյունիկում»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ՖԱ է վերադարձել Արաս Օզբիլիզը:
Օզբիլիզը 2019 թվականից հանդիսանում է մեր ակումբի ֆուտբոլիստ, սակայն տևական ժամանակ բաց է թողել ընտանեկան պատճառներով:
Ֆուտբոլիստն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ:
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Արաս Օզբիլիզին»,-ասված է հայտարարությունում:
























































