«Նոան» հայտարարել է թիմի պաշտպան Սանա Գոմեշի հեռանալու մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ի պաշտպան Սանա Գոմեշը այսուհետ հանդես կգա մեր հոլդինգի մաս կազմող հունգարական «Դեբրեցեն» ակումբում։
Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր նոր ակումբում»,- գրված է ակումբի հրապարակած հայտարարության մեջ։
























































