Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին, կմրցի էստոնական «Պայդեի» հետ:
Պյարնու քաղաքում այսօր կայացել է «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումը:
Հիշեցնենք՝ թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:



























































