Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նախկին ֆուտբոլիստը էլեկտրական սղոցով ներխուժել է իր հարևանի տարածք՝ վնասելով վերջինիս ավտոտնակը:
Focus-ը հայտնում է, որ գերմանացին գոհ չէ՝ հարևանի ավտոտնակի մի հատվածը գտնվում է իր տարածքում: Հարևանները դիմել են ոստիկանություն, իսկ Լեմանի հասցրած վնասը մի քանի հարյուր եվրո է գնահատվում:
Ընթանում է հետաքննություն:
Լեմանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Շալկեում», «Միլանում», Դորտմունդի «Բորուսիայում», «Արսենալում» և «Շտուտգարտում»:
























































