Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է իր գլխավոր մոտիվացիայի մասին։
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ասել է, որ երախտապարտ է մարդկանց համար հիշողություններ ստեղծելու հնարավորության համար:
«Ֆուտբոլիստները կարող են ունենալ աշխարհի բոլոր փողերը։ Նրանք կարող են գնել այն, ինչ ուզում են: Բայց ես շնորհակալ եմ խաղալու և այդքան շատ մարդկանց համար հիշողություններ ստեղծելու հնարավորության համար»,- ասել է անգլիացին BVB Podcast-ում։
Նշենք, որ հաջորդ ամառ «Բելինգհեմը» կդառնա եվրոպական շատ թոփ ակումբների տրանսֆերային թիրախը: Դա առաջին հերթին վերաբերում է Մադրիդի «Ռեալին» ու «Լիվերպուլին»: Ավելի վաղ ֆուտբոլիստը հասկացրել էր, որ առաջիկա մրցաշրջանում անպայման հանդես է գալու Դորտմունդի «Բորուսիայում»։
























































