Իտալական La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է «Լանս» — «Ինտեր» ընկերական խաղին, որն ավարտվել էր ֆրանսիական ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով։
Պարբերականը բարձր է գնահատել թիմի դարպասապահ Սամիր Հանդանովիչի խաղն ու առանձնացրել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Նա փոխարինման մտավ և արթնանալու նշաններ ցույց տվեց։ Մխիթարյանն ակտիվություն մտցրեց խաղի մեջ»:
Ջեկոյի և Կորեայի մասին․ «Կորեան ավելի շատ գեղեցիկ էր, քան արդյունավետ, իսկ Ջեկոն Լուկակուի ստվերում էր և լավագույն խաղը չցուցադրեց։ Նա պետք է շատ աշխատի Լու-Լա (Լուկակու — Լաուտարո) զույգի հետ խաղալու համար»։





















































