Դորտմունդի «Բորուսիան» փոխարինող է գտել Սեբաստիան Հալերին, որն առողջական խնդիրների պատճառով անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից։ Ֆուտբոլիստն արդեն վիրահատվել է, սակայն ապաքինման ժամկետների մասին հստակ տեղեկություն դեռ չկա։
Ինչպես տեղեկացնում է Tuttomercato-ն, դորտմունդյան ակումբը դիտարկում է Անդրեա Բելոտիի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Իտալացի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր «Տորինոյից»։ 28-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում մասնակցել էր 22 խաղի՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Հալերը Դորտմունդի «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումն է՝ 35 մլն եվրո։
























































