«Փյունիկը» դիմել է արտասահմանում ապրող այն երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժի» հետ պատասխան հանդիպմանը Լյուքսեմբուրգում․
«Եթե ցանկանում եք ձեր աջակցությամբ օգնել «Փյունիկ ՖԱ»-ին հենց մարզադաշտից, ապա կարող եք անցնել այս հղումով՝ (https://cutt.ly/PL2ViyZ 👈) ու թողնել ձեր կոնտակտային տվյալները՝ տոմսերի ամրագրման համար:
Դիմումների վերջնաժամկետը հուլիսի 24-ն է»:
Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում երևանյան թիմը 0-1 հաշվով պարտություն է կրել, իսկ պատասխան խաղը կկայանա հուլիսի 26-ին։
























































