Գերմանական «Քյոլնը» կոչ է արել ՈՒԵՖԱ-ին հեռացնել բելառուսական ակումբներին եվրագավաթային մրցաշարերից։ Ակումբի ղեկավարությունը նամակ է ուղարկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։
Ակումբում նշել են, որ Բելառուսի կառավարության աջակցությունը Ռուսաստանին՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործողություններին, խախտում է ոչ միայն իրենց, այլ նաև ամբողջ սպորտային աշխարհի արժեքները։
«Քյոլնը» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր է նվաճել ու կարող է հանդիպել բելառուսական թիմերից մեկին՝ ԲԱՏԷ, «Գոմել», «Շախտյոր» Սոլիգորսկ և «Դինամո» Մինսկ։
Հիշեցնենք, որ «Քյոլնում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը։
























































